ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ   

 
 

  Հայկական եկեղեցին գտնվում է Վառնա քաղաքի կենտրոնական  մասում՝Շիշկովա  այգու շրջա-կայքում:Ըստ հայտնի բազմաթիվ փաստերի, 17-րդ  դարում այստեղ կանգնած է եղել մի եկեղեցի,որը իր կառուցվածքով կիսանկուղային էր:1843թ-ին այն հրկիզվել  եւ ամբողջովին ավերվել է:   Նոր եկեղեցին վերակառուցվել եւ  օծվել  է 1844թ-ի հունվարի 25-ին: Եկեղեցին ունի շատ  հետաքրքիր ճարտարապետա- կան նախագիծ՝վերեւից նայելիս ,այն խաչաձեւ է , որտեղ կա  մի բուրգ, որն էլ եկեղեցու գմբեթն է: Գմբեթների ձեւավորման այս ոճը բնորոշ է միայն հայկական եւ վրացական եկեղեցիներին:
1910թ-ին կառուցվել է զանգակատունը,  կրոնապաշտների սրահը եւ  տարածք,որտեղ վաճառվում են մոմեր:Պատերի ձեւավորումը կատարված է բյուզանդիական ոճով,  որոնց վրա տեղադրված են սրբապատկերների կտավները   հնավոճ   շրջանակներով:
Եկեղեցին հիմնադրվել է Ս.Հայրապետյանի  օժանդակությամբ  եւ կառուցվել է  այդ  ժամանակաշրջանի    հմուտ վարպետ  Աբրահամի    կողմից:

 

 


 

 

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 

 

Պատարագը մատուցում է Ռումինիայի Եւ Բուլղարիայի թեմերի առաջնորդ Տ.Տ.Տիրայր արքեպիսկոպոս  Մարտիկյանը

 

Ամենայն Հայոց Կաթողիկոս հայ առաքելական եկեղեցու վեհափառ Գարեգին II-րդ